Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19 Հոկտեմբերի 2026, 12:00
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվեց ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի վերջին մրցումային օրերին գորգ դուրս եկան ազատ ոճայինները։
Ազատ ոճայինների կազմում ամենատպավորիչ ելույթը գրանցեց 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ։ Հայ ըմբիշը մրցաշարում անցկացրեց չորս գոտեմարտ և տոնեց երեք հաղթանակ։ Երրորդ տեղի համար վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը գերարդյունավետ պայքարում 14։9 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Բեհրուզբեկ Թուրանմուրատովին՝ ապահովելով Հայաստանի միակ մեդալը ազատ ոճում։