Սարգսյանն ու Արոնյանը՝ օլիմպիադաների պատմության լավագույն եռյակում

17 Սեպտեմբերի 2026, 22:15

Սպորտ

Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը ճանաչվել են Համաշխարհային շախմատային օլիմպիադաների պատմության ամենահաջողակ մասնակիցներից։

Սարգսյանը պատմական ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը․ նրա ակտիվում կա օլիմպիական վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։ Նրանից հետո՝ երրորդ տեղում, Լևոն Արոնյանն է՝ հինգ մեդալով՝ երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։

Երկու շախմատիստներն էլ եղել են Հայաստանի հավաքականի ոսկե սերնդի առանցքային ներկայացուցիչները։ Հայաստանի հավաքականը երեք անգամ հաղթել է աշխարհի գլխավոր թիմային շախմատային մրցաշարում՝ 2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և 2012 թվականին Ստամբուլում։