Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը շուտով կհայտնվի կինովարձույթում
30 Նոյեմբերի 2024, 20:35
2025 թվականի փետրվարի 6-ին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը կհայտնվի կինովարձույթում։ Ֆիլմը պատմում է երեք հայ տղաների մասին, որոնք պատերազմ են գնացել և դժոխքի միջով անցել խորհրդային ժողովրդի հետ։
«Ավելի քան երկու տարի նկարահանումներ և ավելի քան վեց տարի սպասում ենք, որ այս ֆիլմը տեղի ունենա։ Պատմությունը երեք հայ տղաների մասին է, որոնք պատերազմ են գնացել և դժոխքի միջով անցել խորհրդային ժողովրդի հետ։ Մեծ կինո մեծ սխրանքի և մեծ մարդկանց մասին։ Ի սկզբանե այս պատմությունը ներշնչված է Ռայխստագի մոտ հայկական «Քոչարի» պարի փաստագրական կադրերից։ Եվ այդ հատվածը մենք էլ չենք մոռացել։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»,- տելեգրամում գրել է Անդրեասյանը։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին ընդառաջ։