Սարիկ Անդրեասյանը պատրաստվում է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումներին
12 Մայիսի 2025, 16:37
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը և նրա կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, հայտնել են էքսկլյուզիվի մասին: Նրանք պատրաստվում են Լ. Ն. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի էկրանավորման նկարահանումներին:
«Մենք այժմ ընտրում ենք գլխավոր հերոսներին: Բոլոր գաղտնիքները չենք բացահայտի, բայց նկարահանումները կսկսվեն աշնանը: Ես ձեզ մի գաղտնիք կասեմ: Նատաշա Ռոստովայի դերակատարը ես չեմ լինելու: Գրեք ձեր տարբերակները՝ ով կարող է կատարել այդ դերը: Ռոստովայի և Բոլկոնսկու հանդիպման ժամանակ նա 13 տարեկան էր, բայց, իհարկե, ֆիլմում այս դերը պետք է խաղա չափահաս դերասանուհի»,-գրել է Մորյակը: