Սարիկ Մինասյանը պատգամավորական մանդատ կստանա․ նա ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել

21 Հուլիսի 2026, 13:10

Քաղաքականություն

ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել՝ դադարեցնելու Գյումրու ավագանու անդամի իր լիազորությունները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մինասյանը պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Մեր տեղեկություններով՝ նա խորհրդարանում կգործի մինչև Գյումրիում նախատեսվող քաղաքապետի նոր ընտրությունները։