Սարինե Աբրահամյանը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար

10 Հոկտեմբերի 2024, 23:00

Հայեր | Քաղաքականություն

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth — IUSY/ԸԵՄՄ) գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։

Սարինե Աբրահամյանն առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ՝ ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունվել է բանաձև:

IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը:

Բացի այդ, Աբրահամյանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրավերները Հայաստանում, ներառյալ ընդդիմադիր ուժերի հանդեպ կիրառվող ճնշումը և ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարության կողմից:

IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրում: