Սարոյի և Անուշի քանդակը՝ Երևանում

01 Դեկտեմբերի 2024, 18:30

Մշակույթ

Հովհաննես Թումանյանի «Անուշ» (1890 թ.) պոեմի քնարական բնույթը բացահայտվում է նրա առաջին տողերից, ըստ էության, այն ժողովրդական դրամա է, որում սիրո ողբերգությունը պատկերված է նահապետական գյուղի կյանքի և կենցաղի ֆոնին: Թումանյանն իր ճշմարտացի պատմությամբ ընթերցողին ստիպում է մտածել կյանքի տարբեր կողմերի մասին, ինչը մեծ ճանաչողական նշանակություն է տալիս պոեմին: «Անուշ» պոեմի հիմնական գաղափարը բնորոշվում է հեղինակի՝ ժողովրդի համար լուսավոր կյանքի մեծ ցանկությամբ, հայրենի բնությունը գովերգելով և սիրո մասին երգելով:

1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում («Թումո» այգի) տեղադրվել է Սարոյի և Անուշի քանդակը, որտեղ ներկայացված են «Անուշ» պոեմի գլխավոր հերոսները: Քանդակում ընդգծված է Սարոյի և Անուշի սիրո և միասնության գաղափարը:

Բազալտե հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։