Սաթի Սպիվակովան կխաղա «Սիրո Մետաֆիզիկա» ներկայացման մեջ
03 Մայիսի 2025, 20:30

«Մենք կրկին դուրս կգանք մեր սիրելի թատրոնի փոքր բեմ՝ պատմելու Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի անհավանական սիրո պատմության մասին։ Մեզ համար շատ թանկ է «Սիրո Մետաֆիզիկա» ներկայացումը, և մենք սպասում ենք Ձեզ»,-սոցցանցում գրել է Սպիվակովան։
«Սիրո Մետաֆիզիկա» գրական-երաժշտական կոմպոզիցիայի հիմքում ընկած է Սերգեյ Սոլովյովի համանուն սցենարը, որը նա ստեղծել է Տատյանա Դրուբիչի և Օլեգ Յանկովսկու համար: Այն պատմում է ռուս գրող Իվան Տուրգենևի և ֆրանսիացի պրիմադոննա Պոլինա Վիարդոյի մտերիմ հարաբերությունների մասին։


