ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու
01 Հուլիսի 2026, 17:30
6 օր անընդմեջ Սահմանադրական դատարանում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի հրապարակային քննությունը։
Դատաքննությունն այսօր՝ հուլիսի 1-ին, ավարտվեց։ Կողմերն այսօր հանդես եկան եզրափակիչ ելույթներով, ինչից հետո Բարձր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը՝ օրվա ավարտը։