Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է
05 Օգոստոսի 2026, 23:15
«Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է երկու ամսով կալանք։ Այս մասին Armat Media-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
Քննության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամի չափով գույքի և դրամական միջոցների, որոնք, ըստ մեղադրանքի, հափշտակվել են խաբեության եղանակով։