Սենատոր Դիք Դուրբինը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ուսանողների անօրինական առեւանգման մասին

30 Օգոստոսի 2023, 14:40

Քաղաքականություն

ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի ղեկավար Դիք Դուրբինը խոսել է Լաչինի միջանցքի անօրինական անցակետում հայ ուսանողների առեւանգման մասին։

«Ադրբեջանի նախագահ Ալիեւը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի՝ այդ անմարդկային շրջափակումը, որը խոչընդոտում է պարենի եւ դեղորայքի մատակարարմանը եւ հանգեցնում է հայ ուսանողների տագնապալի ձերբակալությունների»,- գրել է սենատորը X-ի իր միկրոբլոգում։