Սեուտա հասնելու փորձի ընթացքում զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի

01 Օգոստոսի 2026, 15:00

Քաղաքականություն

67 միգրանտ է զոհվել՝ փորձելով լողալով հասնել Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային ափին։ Այս մասին հայտնում է El País թերթը։

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ հազարավոր միգրանտների հաջողվել է հասնել Սեուտա՝ ինչպես լողալով, այնպես էլ ոտքով՝ շրջանցելով այն ալեկոտրիչը, որը քաղաքը բաժանում է Մարոկկոյից։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Սեուտայի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել էր, որ Մարոկկոյից մեկ օրում 60 հազար մարդ է ապօրինի մուտք գործել Սեուտա։

Իր հերթին, 20minutos պարբերականը, հղում անելով Իսպանիայի ոստիկանության աղբյուրներին, հայտնել էր, որ 53 հազար միգրանտ կամավոր վերադարձել է Մարոկկո։