Սեուտան ծայրահեղականացման վտանգի առաջ. նախազգուշացում ահաբեկչական ռիսկերի մասին
09 Օգոստոսի 2026, 23:30
Իտալական «Corriere Della Sera» թերթի փոխանցմամբ՝ իսպանական Սեուտա քաղաքը կարող է վերածվել ջիհադականության տարածման և ահաբեկիչների հավաքագրման կենտրոնի։
Իտալիայի հատուկ ծառայությունները, հիմնվելով իսպանացի գործընկերների տվյալների վրա, կառավարությանը նախազգուշացրել են սպասվող վտանգների մասին։ Նրանք վերահսկում են նաև սոցցանցերը, որտեղ քննարկվում է դեպի Սեուտա ապօրինի սահմանահատման նոր ալիքը։ Այն սկզբում նախատեսված էր օգոստոսի 15-ին, սակայն այժմ նշվում է, որ գործողությունը կարող է ավելի շուտ սկսվել։
Լրատվամիջոցը ընդգծում է, որ զանգվածային կոչերը կազմակերպված բնույթ են կրում։ Հուլիսի վերջին ծովով Սեուտա էր հասել շուրջ 72 հազար միգրանտ, որոնց մեծ մասը հետագայում վերադարձվել էր Մարոկկո։ Ստեղծված ճգնաժամի պատճառով Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների միջև հարաբերությունները լարվել են։