Սեուտայում միգրացիոն ճգնաժամը շարունակվում է․ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա

04 Օգոստոսի 2026, 22:45

Քաղաքականություն

Իսպանիայի իրավապահները փորձում են օպերատիվ կերպով բացահայտել Սեուտա ներթափանցած միգրանտների շրջանում հնարավոր ծայրահեղականներին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տեսախցիկները ֆիքսել են առնվազն 10 ջիհադիստի, որոնք նախկինում ձերբակալվել ու արտաքսվել էին Մարոկկո, սակայն կրկին ապօրինի հատել են սահմանը։

Ընդհանուր առմամբ Իսպանիա է ներթափանցել շուրջ 72 հազար մարդ, որոնց մի մասն արդեն վերադարձել է։ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 30-ին սահմանը հատած գրեթե բոլոր անօրինական միգրանտներն արտաքսվել են։

Միևնույն ժամանակ Մելիլլայի իշխանությունները պատրաստում են ծովային արգելապատնեշներ՝ նոր ներհոսքերը կանխելու նպատակով։ Երկու օրում արձանագրվել է ապօրինի մուտքի 1323 դեպք։ Քաղաքում դեռևս մնում է 260 միգրանտ, այդ թվում՝ 140 անչափահաս։ Նրանց տեղավորման համար հատկացվել է 25 միլիոն եվրո։

ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ նիստում քննարկվելու է երրորդ երկրներում միգրանտների տեղավորման կենտրոններ ստեղծելու առաջարկը։

Միգրանտների հնարավոր տեղավորման համար դիտարկվող երկրների ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանը։ Նախնական ցանկում ներառված են աֆրիկյան մի շարք երկրներ և ավանդական միգրացիոն ուղիներից դուրս գտնվող պետություններ՝ Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։