Սեպտեմբերի 13-17-ը Հայաստանում կպահպանվի առանց տեղումների եղանակ
13 Սեպտեմբերի 2026, 10:00
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Եղանակը Երևանում
Մայրաքաղաքում սեպտեմբերի 13-17-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։
