Սերգեյ Ապրեսյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում

28 Մայիսի 2026, 18:20

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով բժիշկ Սերգեյ Ապրեսյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։

Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի Ա.Կ. Երամիշանցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Սերգեյ Ապրեսյանն արժանացել է պետական բարձր պարգևի՝ մասնագիտական նվաճումների և առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։