Սերգեյ Ավագյանցը գլխավորել Է Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտը

07 Փետրվարի 2024, 12:39

Կրթություն

Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում Համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի հիման վրա ստեղծվել է Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտը, որն այսուհետ կղեկավարի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը։

Նոր կառույցի տնօրենը հայտնել է, որ ինստիտուտի գործունեությունն ուղղված է լինելու «բազմաբևեռության» ստեղծման գործընթացների ուսումնասիրմանը, ինչպես նաև միջուկային զսպման արդյունավետությանը:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, նախագծի գաղափարական ոգեշնչողը եղել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության ֆակուլտետի գիտական ղեկավար Սերգեյ Կարաղանովը։

Սերգեյ Ավագյանցը Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար է եղել 2010-2023 թվականներին։ Այնուհետև Կարաղանովի հրավերով աշխատանքի է անցել Տնտեսագիտական բարձրագույն դպրոցում։