Սերգեյ Հովհաննիսյանը դարձել է Глюк’oZa-ի «Глюк’oZa Nostra» երգի ռեմիքսների մրցույթի հաղթող

11 Հունիսի 2024, 20:40

Հայեր | Մշակույթ

Երաժիշտները Глюк’oZa-ի «Глюк’oZa Nostra» երգի ռեմիքսների մրցույթի շրջանակներում կատարել են 890 ռեմիքս։ Կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Մաքս Ֆադեևն ընտրել է երեք հաղթողների՝ Սերգեյ Հովհաննիսյանին, Անդրեյ Իմելինսկուն և Ալեքսանդր Մոհորտին: Այս մասին Ֆադեևը հայտնել Է telegram-ի իր ալիքում։

Նրանց ռեմիքսները և Ֆադեևի ստուդիայի այլ ռեմիքսներ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կթողարկվեն առանձին ժողովածուում։