Սերգեյ Կարմրյանը՝ աշխարհի Մ17 առաջնության արծաթե մեդալակիր
02 Օգոստոսի 2026, 19:22
Սերգեյ Կարմրյանը Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ17 առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշը 1:3 հաշվով պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սիտենդերին և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր։
Մինչ եզրափակիչ հասնելը Կարմրյանը կիսաեզրափակչում հաղթահարել էր ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյի արգելքը։ Գոտեմարտն ավարտվել էր 2:2 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հաղթանակը շնորհվել էր Սերգեյ Կարմրյանին։
Մրցաշարի նախորդ փուլերում հայազգի ըմբիշը հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին՝ 4:0 հաշվով, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեկզոդբեկ Իբրոխիմովին՝ 5:0 հաշվով։