Սերգեյ Կուրղինյանը պարգևատրվել է «Կոնստանտին Սիմոնովի» մեդալով

29 Նոյեմբերի 2023, 18:52

Հայեր

Ինչպես հաղորդում է «Կրասնայա Վեսնա» լրատվական գործակալությունը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով քաղաքագետ, փիլիսոփա և «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը պարգևատրվել է «Կոնստանտին Սիմոնովի» մեդալով:

«Կոնստանտին Սիմոնով» մեդալը սահմանվել է ՌԴ պաշտպանության նախարարի 2021 թվականի մայիսի 5-ի № 257 հրամանով։

Մեդալը շնորհվում է լրագրողներին, գրողներին, ռազմական թղթակիցներին՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի տեղեկատվական աջակցության հարցերում աշխատանքի և հաջողությունների համար: