Սերգեյ Մկրտչյանը «Պագանինիի մրցանակ» հեղինակավոր մրցույթի եզրափակչում է
28 Հունիսի 2025, 18:05
Ռուսաստանցի Սերգեյ Մկրտչյանն անցել է «Պագանինիի մրցանակ» (Premio Paganini) ջութակահարների 58-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ: Ջենովայում, Գուանչժոուում, Սեուլում, Նյու Յորքում և Բեռլինում ընտրական փուլ անցած 107 մասնակիցներից եզրափակիչ է անցել 24 երաժիշտ, այդ թվում՝ Ռուսաստանի միակ ներկայացուցիչը:
Մրցույթի գեղարվեստական ղեկավար Նիկոլա Բրուցոն նշել է, որ այս տարի տեխնիկական վարպետության և գեղարվեստական մեկնաբանության մակարդակը բացառիկ էր:
«Մենք լսել ենք ավելի քան հարյուր երիտասարդ ջութակահարների ամբողջ աշխարհից, և դա, թերևս, վերջին տարիների ամենաբարձր մակարդակն է եղել»,- ընդգծել է Բրուցոն:
Եզրափակիչ լսումները տեղի կունենան Ջենովայում հոկտեմբերի 14-26-ը: