Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց

26 Օգոստոսի 2026, 12:59

Քաղաքականություն

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով անցնող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25–ի առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: 

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, նաև տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը երկարաշունչ հաղորդագրություն էր տարածել, որտեղ,մ մասնավորապես, նշվում է.

«Դատախազը 2026–ի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյան–խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն (Սեդրակ Քոչարյանը), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն (Սերժ Սարգսյանը), ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն (Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյանը), «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն (Սամվել Մայրապետյանը), ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն. (Արամայիս Որսկանյանը), Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը: