Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
02 Օգոստոսի 2026, 15:25
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրագեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Սևանի ջրափրկարարներն ափից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ լճից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։
Տեղում Սևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է, ով Եգիպտոսի քաղաքացի էր։