Սևակ Խանաղյանը առաջին անգամ մենահամերգով կներկայանա Մոսկվայում

23 Օգոստոսի 2023, 22:48

Հայեր | Մշակույթ

Հայտնի հայ երգիչ Սևակ Խանաղյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Մոսկվայում: Հոկտեմբերի 8-ին «1930 Moscow» համերգասրահում նա կներկայացնի իր «Սպասիր ինձ այնտեղ» ծրագիրը:

Սևակը սեպտեմբերի 29-ին Տագանրոգում կրկին համերգային ծրագրով հանդես կգա:

Նշենք, որ Սեւակը երգիչ-երգահան է, «Главная сцена», «Голос», «Х-Фактор» հեռուստաշոուների մասնակից: Նա ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: