Սևակ Խանաղյանը հանդես կգա Ռուսաստան-Սերբիա խաղից առաջ

28 Փետրվարի 2024, 18:21

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի և Սերբիայի ֆուտբոլի հավաքականների միջև ընկերական հանդիպման նախօրեին նախատեսված է հայտնի արտիստների ելույթը, որոնց թվում կլինի հայ և ռուս երգիչ, երգահան, «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Sevak-ը (Սևակ Խանաղյան): Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է լրագրող և ինսայդեր Իվան Կարպովը։

Աղբյուրը նաև նշում է, որ խաղի ընդմիջմանը Sevak-ը կկատարի իր «Жди меня там» հիթը, որը երեք տարվա ընթացքում YouTube-ում հավաքել է 102 մլն դիտում: