Սևանի գեղեցկությունը՝ «ELLE Bulgaria»-ի էջերում
05 Սեպտեմբերի 2026, 19:30
«ELLE Bulgaria» ամսագրի սեպտեմբերյան համարը թողարկվել է հայկական շեշտադրմամբ. Սևանա լճի գեղատեսիլ ափերը դարձել են նորաձևության ֆոտոշարքի յուրահատուկ ֆոն: Նախագիծը կյանքի է կոչվել լուսանկարիչ Քրիստինա Արուտյունովայի, դիզայներ Մարգարիտա Բատիկյանի և «MOMENT of WHITE» ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Ալենա Կոնոնովայի թիմի կողմից:
Նկարահանումներն անցկացվել են Սևանի ափին գտնվող «Port Ayas» համալիրի տարածքում, որը ներառում է հյուրանոց, ռեստորան և արվեստի տարածք։