Սևիկյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ֆերենցվարոշ»-ին

25 Ապրիլի 2024, 18:30

Սպորտ

«Ֆերենցվարոշ»-ը Հունգարիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթել է «Սպարտակուսին» 2-1 հաշվով։

«Ֆերենցվարոշի» կազմում հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։

Հիշեցնենք, որ բուդապեշտյան ակումբը նախորդ տուրում մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը։ Սա «Ֆերենցվարոշի» վեցերորդ անընդմեջ չեմպիոնությունն է: