«Սևիլիա»-ի առաջարկը չբավարարեց «Լոկոմոտիվ»-ին. Նաիր Տիկնիզյանի գործակալ

15 Մայիսի 2025, 15:35

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է «Սևիլիա»-ի առաջարկի և նախորդ տարվա հունվարին Նաիրի՝ «Զենիթ» տեղափոխության մասին և ներկայացրել մանրամասներ:

«Ճշմարտությունն այն է, որ «Սևիլիա»-ն բավականին երկար ժամանակ հետաքրքրություն ունի։ Ավելին, նրանք առաջարկ են արել «Լոկոմոտիվ»-ին։ Միգուցե այն այնքան շքեղ չէ, որքան սպասում էր «Լոկոմոտիվ»-ը», — ասել է Կլյուևը։

Հարցին, թե ինչու Տիկնիզյանը չի տեղափոխվել «Զենիթ», նա պատասխանել է. «Ինչո՞ւ տեղի չունեցավ Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ»: Ես շփոթվել եմ տարբերակների մեջ: Սկզբում ինձ ասում էին, որ խնդիրը «Լոկոմոտիվ»-ն է, որ իրենք շատ փող են ուզում։ Հետո ասացին՝ խնդիրը անձնական պայմանագրում է։ Ասում էին՝ մենք ինչ-որ խելահեղ գումար ենք խնդրել «Զենիթ»-ից», գրեթե երկու միլիոն (եվրո)»: