Շաքիի դեպքը պատռեց խաղաղության պատրանքը․ Անուշ Միրզոյան

06 Հոկտեմբերի 2026, 17:56

Քաղաքականություն

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ պետք է հրապարակել Շաքիի դեպքի ամբողջական ու իրական ժամանակագրությունը, ինչպես նաև հստակեցնել, թե ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու տվյալ դեպքի առնչությամբ։

Խոսելով Շաքիում տեղի ունեցած միջադեպի և անվտանգային իրավիճակի մասին՝ Անուշ Միրզոյանը շարունակել է․

«Մենք արձանագրում ենք, որ բացակայում են սպառնալիքի գնահատումը, վտանգի չեզոքացումը և, որ ամենակարևորն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանությունը։ Սահմանամերձ գյուղերում և Երևանի կենտրոնում ապրող, սիրելի՛ հայրենակիցներ, Փաշինյանը ձեզ վաճառում է խաղաղության պատրանք, և Շաքիի դեպքն ուղղակի պատռեց այդ պատրանքն ու ցույց տվեց իրական դեմքը»։