Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին երրորդ անգամ վիրահատել են
13 Նոյեմբերի 2026, 16:00
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ 24News-ի հետ զրույցում Անի Ավետիսյանը պատմել է՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։
Նրա խոսքով՝ վիրահատության հիմնական նպատակը վնասված ոտքի ոսկրային կառուցվածքի վերականգնումն ու դրա երկարությունը մյուս ոտքին հավասարեցնելն է եղել։
«Վերջին վիրահատության ընթացքում ազդրիս վերին հատվածից ոսկոր են կտրել ու տեղափոխել ծնկիս հատված։ Հիմա ազդրիս վերևի հատվածում ոսկոր չկա, ասում են՝ ժամանակի ընթացքում պետք է աճի։ Բժիշկներն ասում են՝ մոտ 3-4 ամիս կպահանջվի։ Կրակոցի հետևանքով ոտքիս ոսկորը ամբողջությամբ փշրվել էր, այժմ բժիշկները փորձում են վերականգնել վնասված հատվածը»,- ասաց Անի Ավետիսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։