Շարունակում եմ խախտումների բացահայտումները․ Գոհար Մելոյան
13 Հունիսի 2026, 13:00
Մի շարք տեղամասային կենտրոններից հունիսի 7-ին ահազանգեր սկսեցինք ստանալ, որ էլեկտրոնային սարքերի կտրոնների համարները ՉԷԻՆ համընկնում ընտրողների մատյանների թվերին։ Այս մասին գրել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«2–րդ խումբ ահազանգերն էլ տեղեկացրին, որ կտրոն էլեկտրոնային սարքերը չեն նույնականացնելիս չեն վառում պարտադիր համարվող լույսը, որն ըստ իրավիճակի լինում է՝ կանաչ, դեղին եւ կարմիր! Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել»,– նշել է Մելոյանը։