Որտե՞ղ էր նախատեսված այդ զենքն օգտագործել և ովքեր պետք է օգտագործեին․ Բագրատ Սրբազան
11 Հունիսի 2026, 18:51
Զենք-զինամթերքի փորձաքննությունն ինչո՞ւ էր նշանակված՝ պարզելու համար, որ դրանք զե՞նք են: Այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով հերթական դատական նիստին հարցրել է Սրբազանը։
«Անընդհատ ասում ենք՝ մտնենք ապացույցների փուլ, կտեսնեք՝ ինչ է լինելու։ Մտել ենք ապացույցների փուլ, հատիկ-հատիկ պարտավոր են ապացուցելյուրաքանչյուրն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ։ Մեղադրանքը լղոզված է ներկայացվել անհասկանալի է, թե ով ինչի համար է մեղադրվում, նույնն էլ եզրակացությունը։ Հարց առաջին` ցույց տվեք, թե ինչպես է այս զենք-զինամթերք կոչվածն առնչվում ամբողջ պրոցեսի հետ, որտեղ էր նախատեսված դրանք օգտագործել և ովքեր պետք է օգտագործեին»,- նշել է Բագրատ Սրբազանը։