Շենգավիթում տնակների քանդման աշխատանքների ժամանակ երկու քաղաքացի է ձերբակալվել

31 Օգոստոսի 2026, 19:00

Հայեր

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում՝ Շիրակի 49 հասցեում, բնակելի տնակների քանդման աշխատանքների ընթացքում երկու քաղաքացի բերման էր ենթարկվել։

ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ քաղաքացիներից մեկը քարով հարվածել և վնասել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ երկու քաղաքացիներն էլ ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը երեք ամսական երեխայի մայր է։