Շերի առաջին հիթը Spotify-ում հատել է 1 միլիարդ լսումների շեմը
20 Օգոստոսի 2026, 20:10
Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոռեժիսոր Շերի (Շերիլին Սարգսյան) հանրահայտ «Believe» հիթը 2026 թվականի օգոստոսին Spotify-ում պաշտոնապես հատել է մեկ միլիարդ լսումների շեմը։ Սա երգչուհու առաջին երգն է, որը հարթակում գրանցել է նման նշանակալի արդյունք։
«Պարզապես անհավատալի է․ նույնիսկ բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ եմ զգում ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԼՍՈՒՄՆԵՐԻ կապակցությամբ։ Ես 19 տարեկանից զբաղվում եմ այն գործով, որի համար, կարծես, ծնված եմ, արժանացել եմ բազմաթիվ հրաշալի մրցանակների, բայց…»,- սոցիալական ցանցերում գրել է փոփ աստղը։
«Believe» երգը թողարկվել է 1998 թվականին և կարճ ժամանակում վերածվել համաշխարհային սուպերհիթի։ Երգը 23 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։