Շերը դարձել է «Garnier» բրենդի նոր արշավի դեմքը
17 Հունիսի 2026, 20:20
Հայկական արմատներով լեգենդար երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոռեժիսոր Շերը (Շերիլին Սարգսյան) դարձել է ֆրանսիական «Garnier» կոսմետիկ բրենդի նոր լայնամասշտաբ գովազդային արշավի դեմքը։
80-ամյա փոփ դիվան ներկայացրել է մազերի խնամքի «Fructis Diamond Sleek» միջոցների շարքը՝ հոլիվուդյան 20-ամյա դերասանուհի Շոչիթլ Գոմեսի հետ նկարահանվելով ոճային կարճամետրաժ գովազդային հոլովակում։
Արշավը նվիրված է Շերի հարթ և փայլուն սանրվածքի ստեղծման գաղտնիքներին։