Շերը դարձել է «Moncler» բրենդի գովազդային արշավի դեմքը
13 Նոյեմբերի 2026, 20:40
Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), որը նաև դերասանուհի, կինոռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ է, դարձել է «Moncler» ապրանքանիշի նոր՝ Re/Icons անվանումը կրող գովազդային արշավի դեմքը։
2026 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին «Moncler» նորաձևության տունը ներկայացրել է Re/Icons նախագծի նոր փուլը՝ նվիրված բրենդի խորհրդանշական հագուստների վերաիմաստավորմանն ու մշակույթում նորարարական գաղափարների տարածման գործում նշանակալի դեր ունեցած անհատներին։
Գովազդային արշավի դեմքերն են դարձել երգչուհի Շերը, մոդել և երգչուհի Գրեյս Ջոնսը, ինչպես նաև «Blackpink» խմբի անդամ Ջենի Քիմը։ Բրենդը նրանց անվանել է «ժամանակակից մշակույթի երեք նորարարներ», որոնք չեն վախենում դուրս գալ սահմանված շրջանակներից։
Pioneers in Moncler կարգախոսի ներքո ներկայացված գովազդային տեսահոլովակներում և հարցազրույցներում Շերը խոսում է նորարարի ոգու, կարիերայի ընթացքում դժվարությունների հաղթահարման և խաղի կանոնները փոխելու համարձակության մասին։
Փոփ երաժշտության աստղը ներկայացել է բրենդի արխիվային մոդելների վերաիմաստավորված տարբերակներով, մասնավորապես՝ Himalaya բաճկոնով և սև Verone բաճկոնով։
Լուսանկարների և գովազդային տեսանյութերի հեղինակն ու ռեժիսորը Գաբրիել Մոզեսն է։