Շերը կրկին փայլել է «Met Gala»-ում՝ ներկայանալով Burberry-ի համարձակ կերպարով
06 Մայիսի 2026, 17:47
Հայկական արմատներով լեգենդար երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոռեժիսոր Շերը (Շերիլին Սարգսյան) կրկին փայլել է «Met Gala 2026»-ի կարմիր գորգին։ Շերը վերջին անգամ «Met Gala»-ում հայտնվել էր 2015 թվականին։
79-ամյա երգչուհին ներկայացել է Burberry-ի համարձակ կերպարով, որը ստեղծել է Դենիել Լին։ Այս կերպարը նրա հայտնի զգեստի (1974 թ.) ժամանակակից մեկնաբանությունն է, որը ստեղծել էր Բոբ Մակին, և որով Շերը ներկայացել էր իր առաջին «Met Gala»-ին գրեթե 50 տարի առաջ։