«Շիրակ Ավիա»-ն գործարկում է Հայաստան–Ուզբեկստան ավիահաղորդակցություն

19 Ապրիլի 2026, 18:30

Տնտեսություն և Բիզնես

Արդեն 2026 թվականի մայիսից նախատեսվում է կանոնավոր չվերթների մեկնարկ Հայաստանի և Ուզբեկստանի միջև։ Այս մասին հայտնել է Uzbekistan Airports-ը։

Երևան–Տաշքենդ երթուղով թռիչքները կիրականացնի հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը, որի բազային օդանավակայանը «Զվարթնոցն» է։ Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ Boeing 737 ինքնաթիռներով։

Ակնկալվում է, որ նոր ուղղությունը կամրապնդի երկու երկրների զբոսաշրջային և գործարար կապերը, ինչպես նաև լրացուցիչ հարմարություններ կստեղծի ուղևորների համար։

Ավելի վաղ Երևանից Տաշքենդ հնարավոր էր հասնել միայն տարանցիկ թռիչքներով՝ Մոսկվայի, Ստամբուլի կամ Թբիլիսիի միջոցով։