«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքացիներին կոչ է արել միանալ բողոքի ակցիաներին

14 Մայիսի 2024, 08:30

Քաղաքականություն

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը բոլորին կոչ է արել մասնակցել խաղաղ անհնազանդության ակցիաներին։

«Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք բոլոր հետաքրքրված երիտասարդներին հավաքվել Գյումրիի Արվեստի ակադեմիայի դիմաց՝ միանալու «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը»,- ասված է շարժման հաղորդագրության մեջ։