Շորթ թրեկիստ Դենիս Հայրապետյանը փոխել է մարզական քաղաքացիությունը
02 Փետրվարի 2025, 13:15

Չմշկորդների միջազգային միություն (ISU) հաստատել է Դենիս Հայրապետյանի տեղափոխությունը Ուզբեկստանի հավաքական, գրում է sportbox.ru-ն։
Մարզիկն արդեն ստացել է Ուզբեկստանի հավաքականի կազմում միջազգային մեկնարկներին մասնակցելու հավաստագիր:
Դենիսը փոխանցումավազքի Եվրոպայի չեմպիոն է (2018) և եվրոպական առաջնությունների վեցակի մրցանակակիր: