Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավոր
20 Օգոստոսի 2026, 23:27
Օգոստոսի 20-ին, ժամը 21:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Մինսկի փողոցում։ Բախվել են «Kia EV6», «Kia Forte», «Honda Accord», «Renault Logan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ահազանգով դեպքի վայր ժամանած «103» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։