Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում նշվել է Սուրբ Զատիկը
01 Ապրիլի 2024, 12:53
Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչները տոնել են Սուրբ Զատիկը: Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության տելեգրամյան ալիքը։
Բազմաթիվ ծխականներ մասնակցել են Սուրբ պատարագին, ինչպես նաև եկեղեցու բակում զատկական զամբյուղների օրհնությանը։
Պատարագի ընթացքում եկեղեցու առաջնորդ Ներսես քահանա Խանանյանն ընթերցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Զատիկի պատգամը։
Տոնի առթիվ բարերար Վադիմ Կարապետյանի աջակցությամբ ներկաների համար պատրաստվել է հայկական ավանդական «հարիսա» ուտեստը։