Սիմֆերոպոլում հարգանքի տուրք են մատուցել մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հիշատակին
Սիմֆերոպոլում նշել են Հովհաննես Այվազովսկու ծննդյան 209-ամյակը։ Քաղաքի կենտրոնում՝ Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման հանդիսավոր արարողություն։
1999 թվականին հայկական համայնքի նախաձեռնությամբ հիմնադրված պուրակn արդեն շուրջ քառորդ դար հանդիսանում է հայ ժողովրդի ականավոր զավակների հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայր։
Միջոցառմանն առանձնահատուկ շունչ է հաղորդել «Արարատ» համույթի սան Մարիա Թովմասյանի ելույթը, որը մեծ նկարչին նվիրված բանաստեղծություն է արտասանել։


