Սիփան Ծաղկյանը 2 ոսկե մեդալ է նվաճել 2025 թվականի Հատուկ Օլիմպիական խաղերում
16 Մարտի 2025, 12:45

Հայ դահուկորդ Ստեփան Ծաղկյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Թուրինում ընթացող 2025 թվականի Ձմեռային հատուկ օլիմպիական խաղերում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչ, Վանաձորի ձմեռային մարզաձեւերի մարզադպրոցի սան Ծաղկյանը, որի մարզիչը Հարություն Ավետիսյանն է, դարձել է մրցումների կրկնակի չեմպիոն։ Այս մասին գրում է sportaran․com-ը։
Ծաղկյանը 2,5 կմ դասական ոճում դահուկավազքում գրավել է 1-ին տեղը: Նա նաև հաղթանակ է տարել 500 մ ազատ ոճում։
Հատուկ Օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր հաշմանդամություն ունեցող մարզիկների համար և կարևոր հարթակ են ներառական սպորտի խթանման համար: