Սիրանոսյան քույրերը վերաթողարկել են իրենց հոր երաժշտական ալբոմը
31 Հուլիսի 2026, 18:20
Ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը և թավջութակահար Աստրիգ (Աստղիկ) Սիրանոսյանը վերաթողարկել են իրենց հոր՝ ֆրանսահայ հայտնի դիրիժոր, դաշնակահար և երաժշտագետ Ալեքսանդր Սիրանոսյանի «Հայկական մանրանկարներ» ալբոմը։
«Դժվարին պայմաններում ձայնագրված այս երաժշտությունը միշտ ներծծված է եղել հույսի խոր զգացումով։ Այն խորապես միահյուսված է մեր ընտանիքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Հուսով ենք՝ այս ձայնագրությունը ձեզ նույնքան ուրախություն կպարգևի, որքան մեզ է պարգևում այս երաժշտության նորովի բացահայտումը», — սոցցանցում գրել է Աստրիգ Սիրանոսյանը։