«Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

05 Հոկտեմբերի 2026, 17:30

Տնտեսություն և Բիզնես

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանում վերահսկողություն է իրականացվել «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում։

Վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը,
  • պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահպանվել պատշաճ նորոգված վիճակում և հնարավոր չի եղել դրանք պատշաճ կերպով լվանալ ու, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
  • առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի գտնվել պատշաճ նորոգված վիճակում,
  • սննդամթերքի հետ շփվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ արձանագրված խախտումների վերացման համար ընկերությանը սահմանվել է վերջնաժամկետ։