Սկանդալ՝ Արման Ծառուկյանի հաղթական գոտեմարտից հետո

01 Մարտի 2026, 13:00

Սպորտ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 06 (Real American Freestyle) մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն ուժերն է չափել պրոֆեսիոնալ ըմբիշ և հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։

​Գոտեմարտն աչքի է ընկել չափազանց լարված ընթացքով և ավարտվել է Ծառուկյանի հաղթանակով՝ 5-3 հաշվով։ Հանդիպման հանգուցալուծումը բավականին դրամատիկ ստացվեց: Կրքերը մրցագորգին այնքան էին շիկացել, որ եզրափակիչ սուլիչի հնչելուն պես գոտեմարտի մասնակիցների միջև բախում սկսվեց, որն արագորեն վերածվեց կատաղի ձեռնամարտի։

​Նշենք, որ սա Արման Ծառուկյանի երկրորդ գոտեմարտն էր այս լիգայի հովանու ներքո։ Ընթացիկ տարվա հունվարի 10-ին նա փայլուն նորամուտ էր ունեցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 05 մրցաշարում՝ 10-0 հաշվով վստահ և տպավորիչ հաղթանակի հասնելով ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։

Հիմա եթերում