Սնեժանա Շահբազյանը՝ Ստավրոպոլի երկրամասի աթլետիկայի առաջնության հաղթող
24 Դեկտեմբերի 2024, 16:50
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/12/24132418/photo_5409315570928706980_y.jpg)
Պյատիգորսկի հայ համայնքի աթլետները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել մարզային մրցումներում:
Ստավրոպոլում անցկացվել է Ստավրոպոլի երկրամասի աթլետիկայի առաջնությունը մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև:
Պյատիգորսկի մարզուհի Սնեժանա Շահբազյանը Ստավրոպոլի երկրամասի աթլետիկայի առաջնությունում գրավել է 1-ին տեղը: Իլյա Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղերը:
Մրցումներին մասնակցել են մարզիկներ Ստավրոպոլի և Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի հանրապետությունների տարբեր անկյուններից: