Մարինա Գևորգյանը՝ Ռուսաստանի լավագույն թոփ-մենեջերների շարքում
20 Սեպտեմբերի 2026, 19:10
«Սնոբ» նախագծի հրատարակիչ Մարինա Գևորգյանն ընդգրկվել է «Ռուսաստանի 1000 թոփ-մենեջերներ»-ի 27-րդ վարկանիշային աղյուսակում՝ ներառվելով մեդիա և ստեղծարար ոլորտների «Բարձրագույն ղեկավարների թոփ-250» կատեգորիայում:
Վարկանիշային աղյուսակի հաղթողներին որոշում են հենց շուկայի մասնակիցները․ քվեարկությանը յուրաքանչյուր տարի մասնակցում են ինչպես նոր թեկնածուներ, այնպես էլ նախորդ տարիների մրցանակակիրները։ Փորձագետները գնահատում են երկրի ամենաարդյունավետ կառավարիչների աշխատանքը 19 ֆունկցիոնալ և 20 ոլորտային ուղղություններով՝ ներառյալ բարձրագույն ղեկավարների, կոմերցիոն և ֆինանսական տնօրենների անվանակարգերը։
Մարինա Գևորգյանը «Սնոբ Մեդիա»-ում աշխատում է 2009 թվականից։ 2012 թվականին նա նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն, իսկ 2017 թվականից նախագծի միակ սեփականատերն է։ Բացի այդ, 2012 թվականին Գևորգյանը հիմնադրել է «Արված է Ռուսաստանում» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է աջակցել տեղական նախաձեռնություններին և խթանել դրանք։
«Սնոբ»-ի ղեկավարի համար սա առաջին նմանօրինակ ճանաչումը չէ․ նա պարբերաբար ընդգրկվում է «Ռուսաստանի 1000 թոփ-մենեջերներ» վարկանիշային աղյուսակի դափնեկիրների շարքում։