Սոչիի 8 դպրոցում 2000 աշակերտ հայերեն է սովորում
05 Փետրվարի 2025, 13:30

Անցյալ տարի Սոչիում կայացել է Ռուսաստանի հայերի միության կողմից անցկացված շուրջ 100 միջոցառում, ինչպես նաև կայացել է կազմակերպության համաժողովը:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Սոչիի հայերի միությունն այս տարի կազմակերպելու է մի շարք միջոցառումներ՝ մեր նախնիների հերոսական սխրանքների հիշատակը վառ պահելու և գալիք սերունդներին փոխանցելու համար:
Հսկայական ուշադրություն է դարձվում մայրենի լեզվի ուսումնասիրությանը։ Մեկ տարվա ընթացքում հայոց լեզվի ուսուցման դասարաններ են բացվել քաղաքի երկու դպրոցներում՝ Սոչիի Լազարևսկի շրջանի թիվ 1 գիմնազիայում և թիվ 80 միջնակարգ դպրոցում: Հայոց լեզու ներկայումս սովորում է շուրջ 2000 աշակերտ քաղաքի 8 դպրոցում, 3 կիրակնօրյա դպրոցում և 2 ստուդիայում: